ՀԺ․ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կբողոքարկի իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը

ՀԺ․ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կբողոքարկի իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը

PanARMENIAN.Net - ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, փոխանցում է «Հայկական ժամանակը»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Գեղամ Գևորգյանին ռեկտորի պաշտոնակատար էր ընտրել 2019 թվականի մայիսի 30-ին։

Գևորգյանը նշել է, որ ինքը շարունակում է պաշտոնավարել որպես ԵՊՀ ռեկտոր։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2020-ի վերջին բավարարել էր «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար, ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանի հայցադիմումը, անվավեր ճանաչել նրա՝ ռեկտոր ընտրվելու որոշումը և դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գևորգյանի լիազորությունները:

Ըստ Կարեն Հեքիմյանի հայցադիմումի՝ Գևորգյանը, միաժամանակ լինելով «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ, օրենքով իրավունք չուներ այլ վճարովի աշխատանք կատարել։

«Հիմնադրամների մասին» օրենքով՝ բուհի ղեկավարն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք, իսկ ԵՊՀ-ն հիմնադրամ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---