Նախարար․ Զինհաշմանդամներին քայլակ ու սայլակ տալու կարգը կպարզեցվի, չեն սպասի հաշմանդամության կարգին![]() 14 հունվարի 2021 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այսուհետ կարող են պարզեցված ընթացակարգով դիմել և ստանալ աջակցող միջոցներ՝ չսպասելով հաշմանդամության կարգ ստանալուն, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն։ «Պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես՝ քայլակ կամ սայլակ ստանալու համար պետք է հաշմանդամության խումբ ունենան, ապա՝ ստանան։ Գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես՝ բուժումն ավարտելուց հետո 3 ամսում, սակայն, որոշ դեպքերում հենց բուժման ընթցաքում սայլակի ու քայլակի անհրաժեշտություն կա։ Ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտել ու անմիջապես տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- պարզաբանել է նախարարը։ Առաքելյանի խոսքով՝ աջակցող միջոցի համար դիմելու գործընթացն իրականացվում է կամ բուժհաստատություններում, կամ բնակության վայրերում, 5 օրում կարիքի գնահատում է տեղի ունենում, որից հետո տրվում է աջակցող միջոց։ Ավելի վաղ նախաարարությունից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմից հետո հունվարի 8-ի դրությամբ վիրավորում ստացած անձանցից 77-ն է հաշմանդամության կարգ ստացել: ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |