Ծնողները վարչապետին խնդրում են զորացրել Արցախում ծառայողներին

Ծնողները վարչապետին խնդրում են զորացրել Արցախում ծառայողներին

PanARMENIAN.Net - Արցախում 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ կառավարության առջև էին՝ հանդիպում պահանջելու վարչապետի հետ։ Նրանք Նիկոլ Փաշինյանին խնդրում են զորացրել Արցախում ժամկետային զինծառայություն անցնող իրենց որդիներին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Կառավարության առջև բողոքի ակցիա անող ծնողների մի մասի որդիները ռազմական գործողությունների ավարտից հետո 7-օրով արձակուրդ են եկել, մյուս մասի զավակներն ընդհանրապես տուն չեն եկել: Ծնողներն ասում են՝ պատերազմից հետո ձեռք բերած առողջական խնդիրները պետք է լուծվեն, մինչդեռ մնալով դիրքերում` որդիներն էլ ավելի են հյուծվում։

«Իրենց տեղը ծառայելու համար մենք ունենք պայմանագրային ծառայողներ, թող գնան, պահեն պոստերը, 18 տարեկան տղան պատերազմ է տեսել, էտ երեխեն, որ եկավ վաղը Հայաստան, ի՞նչ ձևով է ապրելու, նրա աչքերում հիշողությունը կորելո՞ւ է: Էն էլ ինչ պատերազմ, բոլորը գիտեն»,- ասել է մեկ այլ ծնող:

«Հոգեպես անհավասարակշիռ, վատառողջ 18-ամյա պատանին կարո՞ղ է սահման պահել, երբ նա վախերի մեջ է, երբ առողջական խնդիրներ ունի: Ինչպե՞ս եք պատկերացնում նրա պահած սահմանը: Ես տեսել եմ վերջին անգամ (որդուն,- խմբ.), երբ գնացել եմ երդման արարողությանը` մեկ ամիս առաջ, հասանելիք արձակուրդը չստացան կարանտինի պատճառով, և հետո հաջորդեց պատերազմը, հիմա էլ խրախուսումը չի ստանում, որովհետև մնացած զինվորները, որոնք եկել են արձակուրդ, առողջական խնդիրներով այդ երեխաները չեն կարողանում վերադառնալ», - նշել են ծնողները:

Ավելի վաղ Արցախում ժամկետյաին զինծառայություն անցնող զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---