Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին․ Քննարկել ենք գերիների վերադարձի, երկաթգծի հարցեր

Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին․ Քննարկել ենք գերիների վերադարձի, երկաթգծի հարցեր

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է գերիներին, տնտեսության զարգացմանը, ճանապարհներին, երկաթգծին վերաբերող հարցեր, փոխանցում է Aravot.am-ը։

«Ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ եմ ունեցել և փորձել եմ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատել Արտակ Զեյնալյանի հետ։ Ամենաէականը տնտեսական խնդիրներն էին, այս իրավիճակում տնտեսությունը տեղից պոկելու հետ կապված, նաև՝ ճանապարհների, երկաթգծի վերաբերյալ: Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ ուզում ենք փակ ապրել, որովհետև փակ ավելի ապահով է։ Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր, խնդիրներ, բարդություններ ունի, որոնք պետք է նայել»,- հայտարարել է Սարգսյանը։

Արձագանքելով դիտարկմանը, թե մոսկովյան այցից հետո Փաշինյանը պետք է հրաժարական տար, քանի որ գերիների և պահվող անձանց վերադարձի նրա օրակարգը տապալվել է՝ Սարգսյանը նշել է, թե Մոսկվայում տապալվել է նաև Ադրբեջանի օրակարգը։

«Ես տեսա, որ Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, որն ասում էր, թե Ղարաբաղի հարց չկա, այն լուծված է, և հղում էր անում ՌԴ նախագահին։ Երկրորդ՝ հանդիպումը եռակողմ էր, և դրան չէր մասնակցում Թուրքիան։ Դա վերջինիս համար լուրջ հարված էր։ Եթե մենք խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը այս պատերազմից հետո ավելի շատ զիջել ենք Ռուսաստանին, ապա Ադրբեջանը դեռ «տաք է», չի զգում, ինքը ոչ միայն Ռուսաստանին է զիջել, այլև Թուրքիային»,- հայտարարել է նա։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն ստորագրվեց տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---