Խելացի ժամացույցը կարող է հայտնաբերել կորոնավիրուսն ախտանիշների հայտնվելուց առաջ

Խելացի ժամացույցը կարող է հայտնաբերել կորոնավիրուսն ախտանիշների հայտնվելուց առաջ

PanARMENIAN.Net - Խելացի ժամացույցը կարող է հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ ախտանիշների հայտնվելուց առաջ։ Այդպիսի ժամացույցն անդադար չափում է սրտի զարկերը, ջերմությունը և այլ պարամետրեր, որոնք կարող են օգնել կորոնավիրուսի հայտնաբերման ախտորոշումից մի քանի օր առաջ։

Նման եզրակացության են եկել Նոյ Յորքի Mount Sinai բուժհամալիրի գիտնականները, գրում է Incrussia.ru-ն։

Մի շարք փորձարկումներից հետո բժիշկները պարզել են, որ Apple-ի, Garmin-ի և Fitbit-ի ժամացույցները կարող են դեռևս ախտանիշների ի հայտ գալուց առաջ որոշել մարդու մոտ կորոնավիրուսի առկայությունը։ Ըստ փորձագետների` խելացի ժամացույցներն ու թևնոցները կարող են կենսական նշանակություն ունենալ պանդեմիայի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։

Mount Sinai-ի մասնագետները պարզել են, որ Apple Watch-ը կարողանում է ֆիքսել սրտամկանի աշխատանքի նույնիսկ աննշան փոփոխությունները։ Այդ փոփոխությունները կարող են ազդանշան լինել մարդու մոտ վարակի առկայության մասին՝ վատ զգալուց կամ թեստավորվելուց 7 օր առաջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---