Զինվորների ծնողների ու վարչապետի հանդիպումն ավարտվել է․ Ասում են՝ բարձրացված հարցերի լուծման մասին խոսելը վաղ է16 հունվարի 2021 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Արցախում ժամկետային զինծառայություն անցնող զինվորների հարազատների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումն ավարտվել է, պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել, փոխանցում է Armlur.am-ը։ Միևնույն ժամանակ, ծնողներից մեկը նշել է՝ բավարարված չեն, քանի որ իրենց կողմից բարձրացված հարցերի լուծումների մասին խոսելը դեռ վաղ է: Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում էին, որ նրանք Արցախի փոխարեն ՀՀ-ում շարունակեն իրենց ծառայությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ։ Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջել են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |