Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություն կանցկացվի

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություն կանցկացվի

PanARMENIAN.Net - Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ զորավարժություն կանցկացնեն։

«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Դրանք տեղի կունենան Կարսում՝ փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում է աղբյուրը, գրում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել գործակցությունը և համակարգումը, նոր զինատեսակների դաշտային փորձարկումներ։

Զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգությունը ձյան հաստ շերտի և սաստիկ սառնամանիքի պայմաններում, ձմեռային պայմաններում մարզումների կատարելագործումը և այլն։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, նյութատեխնիկական աջակցություն:

Ըստ Թուրքիայի իշխանամերձ Ahaber լրատվամիջոցի՝ առաջիկա այդ զորավարժությունն ուժի ցուցադրում է Հայաստանին։

Հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի , ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով