Կորոնավիրուսը` ՀՀ-ում․ 236 նոր դեպք ու 14 մահ

Կորոնավիրուսը` ՀՀ-ում․ 236 նոր դեպք ու 14 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 164,912-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 236-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 9-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3007 դեպք կա, այլ պատճառով՝ 734։

Ապաքինվել է ևս 436 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 153,500 է։ Փաստացի բուժվողների թիվը 7671 է։

Ընդհանուր առմամբ, 626,377 թեստ է արվել, մեկ օրում` 2224:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---