Անդրանիկ Թեւանյան. Դրամի կուրսի տատանումները կտեւեն առավելագույնս մեկ շաբաթ

PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանում ստեղծված իրադրությունը հանդիսանում է Հայաստանի ԿԲ եւ կառավարության դրամա-վարկային եւ բյուջետա-ֆինանսական քաղաքականության արդյունքը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքով, 2007թ. սկսած դրամի կուրսի պահպանմանը ուղղվել էր մոտ $2,5 մլրդ, իսկ բյուջեն ինքնանպատակ դարձավ: Իսկ այժմ, երբ Հայաստանը սպասվող չափերով ֆինանսական օգնություն չստացավ, իսկ գործադրված միջոցներից մնաց $մլրդ-ից էլ պակաս, ծառացավ անվճարունակության հարցը եւ «ԿԲ ստիպված եղավ ոչ մասնագիտական քայլի գնալ` իջեցնել դրամի կուրսը», գտնում է վերլուծաբանը: Թեւանյանն ասել է, որ սահող կուրսի քաղաքականությունը պետք էր ժամանակին ներմուծել եւ ոչ մեծ միջանցքներով` հաշվի առնելով զարգացած երկրների փորձը: Տվյալ դեպքում Հայաստանի ԿԲ եւ կառավարությունը հայտարարեցին դրամի սահող կուրսի մասին` համաշխարհային ճգնաժամով պատճառաբանելով իրենց գործողությունը, թույլ տալով շուկային, որպեսզի նա ինքը որոշի, թե որ մակարդակում հաստատվի:



Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրամի կուրսի տատանումները երկար կտեւեն, Թեւանյանը ասաց, որ իր կանխատեսումներով` առավելագույնը` մեկ շաբաթ, որից հետո կսկսվի նրա կայունացումը: Ինչ վերաբերում է առավելագույն սահմանին, ապա այստեղ կարեւոր է բնակչության սպասման գործոնը, որը կկրճատի իր սպառումը խնայողության կողմը:



ԿԲ նոր քաղաքականությունը բացասական ազդեցություն կունենա շուկայի առավել թույլ պաշտպանված սուբյեկտների վրա, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, ինչպես նաեւ երկրի բնակչության վրա: Ինչպես տեղեկացրեց Թեւանյանը, հանրության մեջ խուճապ է տիրում, փակվել են որոշ խանութներ, դադարեցվել է մաքսատների գործունեությունը, սպասվում է ներկրվող ապրանքի գների թանկացում: Ուստի ինֆլյացիոն ճնշման պայմաններում 90-ականների իրադարձություններից խուսափելու համար Հայաստանի կառավարությունը պետք է ադեկվատ միջոցներ ձեռնարկի` մեղմացնի հարկային բեռը ազգային տարադրամի անկմանը համարժեք: Արդյունքում բյուջեի եկամուտները, Թեւանյանի համաձայն, կկրճատվեն 20%-ով, երբ դրամը էժանանա համարժեք մեծությամբ:



Դեռեւս երեկ տարադրամի փոխանակման կետերում դոլարի կուրսը կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի համար, եվրոյի կուրսը` 387 դրամ: Դրամի նկատմամբ տարադրամի կուրսերի նման արագ բարձրացման հիմնական պատճառը դարձավ երկրի Կենտրոնական բանկի տնօրեն Արթուր Ջավաջյանի հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի ԿԲ-ը տարադրամի բորսային իր միջամտության սահմանափակման մասին որոշում է ընդունել: Ընդ որում, ԿԲ գնահատմամբ, դոլարի միջին կուրսը 2009թ. սպասվում է 360-380 դրամի մակարդակով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---