«Իմ քայլը» ԲԴԽ թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին![]() 21 հունվարի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություններ է տարածել՝ առաջադրելով Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Թեկնածուներն առաջադրվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ըստ որի Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ավելի վաղ թեկնածուներից Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ում հանդիպել էր իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին, որից հետո հայտարարել էր, որ առաջադրվում է որպես ԲԴԽ անդամի թեկնածու։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |