ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցության հարցեր

ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը, տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը