ՀՀ-ում փակ ճանապարհներ կան. Սյունիքում, Կոտայքում, Վայոց ձորում ձյուն է տեղում![]() 30 հունվարի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհը, Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները։ Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն)։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի և Արագածոտնի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա։ Երևան-Սևան ճանապարհի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է։ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար: Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |