Քոչարյան․ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է՝ ընտրական գործընթացների հետ կապված![]() 2 փետրվարի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի քրեական գործը կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ և քաղաքական պրոցես է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Սա ամբողջությամբ բացառապես քաղաքական պրոցես է` իրավական որոշակի կարգավորումներով։ Եվ ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպիտի լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել»,- ասել է Քոչարյանը` դատարանին կոչ անելով ու խնդրելով հաշվի առնել այդ հանգամանքը։ Քոչարյանը նման հայտարարություն է արել այն ժամանակ, երբ նիստը վարող դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ավարտել իր հայտարարությունը` պատճառաբանելով, թե քաղաքական բովանդակությունը կա այդտեղ։ Գևորգյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե գործով փորձ է արվում 2008թ-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել բանակի վրա, իսկ իշխանությունը հասարակությանը սևերի ու սպիտակների է բաժանում։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է։ 2021-ի հունվարին նա հայտնել էր, թե մասնակցելու են արտահերթ ընտրություններին ու կրելու են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |