ԱԱԾ-ն չի հայտնում՝ ՊՆ-ում Պատրոն Դավոյի գործով բերման ենթարկվածներ կան, թե` ոչ![]() 3 փետրվարի 2021 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունից չեն հայտնում՝ կան արդյոք Պաշտպանության նախարարաությունում բանակից $1 մլն հափշտակելու մեջ մեղադրվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործով բերման ենթարկվածներ կամ ձերբակալվածներ։ PanARMNEIAN.Net-ին ԱԱԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ գործի մասին այլ մանրամասներ չեն կարող հայտնել, քան ներկայացված է ավելի վաղ տարածված հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունից նույն հարցով մեկնաբանություն ստանալ առայժմ չի ստացվում։ Գալստյանը բերման էր ենթարկվել փետրվարի 1-ին՝ բանակին 1980-ականների արկերի փոխարեն 70-ականների արկեր վաճառելու և 523 մլն դրամին համարժեք՝ $1 մլն խարդախությամբ հափշտակելու համար։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Ինքը՝ Գալստյանը հայտարարել էր, որ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական կամ փորձել է իրականությունը խեղաթյուրելով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |