Կրակոցներ՝ Սարի թաղում․ Ինքնաձիգի 17 պարկուճ են գտել![]() 3 փետրվարի 2021 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին կրակոցներ են հնչել Սարի թաղի 27-րդ փողոցում, դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճ, փոխանցում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է Գազպրոմ Արմենիայի վերգետնյա գազատար խողովակը։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։ Ըստ աղբյուրի՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն գիտեն կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |