Մակունց․ ՀՀ-ից մեկնող ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում![]() 3 փետրվարի 2021 - 16:34 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով արտագաղթի մասին հայտարարություններին, ԱԺ նիստում ասել է, որ ՀՀ-ից մեկնող ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում։ Նա նշել է, որ սահմանը բացվել է և քաղաքացիներ են հեռանում երկրից՝ հիշեցնելով, որ արդեն 1 տարի է, ինչ ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող անձինք սպասում էին՝ սահմանները բացվեն, որ կարողանան վերադառնալ իրենց աշխատանքին, վերամիավորվել իրենց ընտանիքների հետ: «ՀՀ-ից, այո, կան մարդիկ, ովքեր գնում են իմ նշած նպատակներով, բայց նաև այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում»,- ասել է Մակունցը։ Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ ընդդիմությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ միայն իրենք են սրտացավ քաղաքացիների խնդիրներով, մինչդեռ կառավարությունը «նոր ծրագրեր է նախաձեռնում պատերազմի հետևանքները չեզոքացնելու համար»։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ ամբիոնից կոչ էր արել գնալ օդանավակայան և հետաքրքվել մարդկանցից, թե ինչու են հեռանում երկրից։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով իմքայլական Հայկ Գևորգյանի պնդմանը, թե արտագաղթը մեծ թիվ է կազմել այն տարիներին, երբ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի անդամ էր, ասել է, որ արտագաղթ միշտ եղել է, բայց «նախկինում երբևէ, որևէ իշխանության ժամանակ հայրենիք չի հանձնվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |