Անվճար տեխնիկական կրթություն ու միջազգային պրակտիկա՝ հայաստանցի ուսանողներին

Անվճար տեխնիկական կրթություն ու միջազգային պրակտիկա՝ հայաստանցի ուսանողներին

PanARMENIAN.Net - Ատոմային էներգետիայի մասնագետների պատրաստման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակում Հայաստանում անցկացվում է Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարաններում անվճար կրթություն ստանալու թեկնածուների հավաքագրում։

Ամեն տարի 200-ից ավելի թեկնածու Հայաստանից անվճար քվոտաներով ընդունվում է ՌԴ բուհեր, և նրանցից 60-ն ընտրում են ինժեներա-տեխնիկական ուղղություն:

2021/22 ուսումնական տարվա համար «Ռոսատոմ» Պետկորպորացիան հայ ուսանողների համար հատկացրել է 4 քվոտա՝ միջուկային մասնագիտությունների բակալավրիատի և ասպիրանտուրայի ծրագրերի համար: «Ռոսատոմի» գործընկեր համալսարանների ցուցակում է կրթական 11 հաստատություն՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մինչև Եկատերինբուրգ և Տոմսկ, այդ թվում ՝ «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանը: 2020 թվականին Հայաստանից հաջողությամբ ընտրվել է 4 ուսանող, որոնք ըստ քվոտայի ընդունվել են իրենց նախընտրած բուհեր:

Որակավորման միջոցառումներին մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև փետրվարի 20-ը` կայքում` կցելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` ցանկին համապատասխան: Քննությունները կանցկացվեն գարնանը Երևանում՝ գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնում: Դիմորդի և ընդունող հանձնաժողովի հանդիպման ընթացքում հաշվի կառնվեն նաև ակադեմիական նվաճումները, մասնավորապես` մասնակցությունը օլիմպիադաներին և կրթական այլ նախաձեռնություններին:

«Ռոսատոմն» աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---