2 քաշաթաղցի կմասնակցի Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի նիստին![]() 4 փետրվարի 2021 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Քաշաթաղցիներից երկու ներկայացուցիչ կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի հաջորդ նիստին, որի ժամանակ քաղաքացիները կներկայացնեն խնդիրների լուծման իրենց մոտեցումները: Որոշումը կայացվել է փոխվարչապետի և Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հանդիպմանը։ Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, դրանցից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Ավելի վաղ իրենց տունն ու գույքը կորցրած Քաշաթաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց ` պահանջելով կորցրած գույքի փոխհատուցում: Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնվեց դեկտեմբերի 1-ին։ 54 համայնքից հայկական կողմին է մնացել երեքը՝ Բերձորը, Աղավնոն, Սուսը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |