ՀՀ-ում փետրվարին կսկսեն պատվաստել Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V»![]() 4 փետրվարի 2021 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Հայաստանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այդ մասին ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, տեղեկացնում է 1lurer.am-ը։ «Այս օրերին ձեռք բերվելիք «Սպուտնիկ V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Սա այս պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու մատչելին է»,- ասել է Սահակյանը՝ նշելով, որ քաղաքացիների համար պատվաստումն անվճար է լինելու: Ըստ նրա՝ ընդամենը օրեր անց Հայաստանում պատվաստման հնարավորություն կտրվի ռիսկի 4 խմբի: Նա նշել է, որ խոսքն այս պահին գնում է մինչև մոտ 10,000 մարդու մասին: Սահակյանը նշել է, որ պարտադիր ոչ մի պատվաստում չի լինելու: «Մեր երկրում որևէ պատվաստում պարտադիր հիմունքներով չի կատարվի, բայց, բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ մարդը կգերադասի ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան պատվաստումը»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս քաղաքացիներին, որոնք ռիսկի խմբերում չեն, ապա նրանք պատվաստման հնարավորություն կունենան, լավագույն դեպքում՝ մարտի վերջին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը բնակչության 3%-ի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից։ Իր հերթին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ նախարարության մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |