Բանկ կողոպտելու փորձ՝ Երևանում․ Կառավարիչն ու անվտանգության աշխատողը կանխել են

Բանկ կողոպտելու փորձ՝ Երևանում․ Կառավարիչն ու անվտանգության աշխատողը կանխել են

PanARMENIAN.Net - Զինված տղամարդը մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող ԱԿԲԱ Բանկ, հափշտակել մոտ 2․5 մլն դրամ, բայց չի հասցրել փախչել. նրան վնասազերծել են բանկի կառավարիչն ու անվտանգության աշխատողը, փոխանցում է Shamshyan.com-ը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդու մոտ խաղալիք ատրճանակ է եղել։

Նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, տղամարդու ինքնությունը պարզվում է։ Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի քննիչները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---