Սիմոնյան․ Ֆեյքերի ֆաբրիկաները կքրեականացվեն![]() 5 փետրվարի 2021 - 20:18 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» պատրաստվում է քրեականացնել «Ֆեյքերի ֆաբրիկաները» և «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը», ֆեյսբուքյան իր էջում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Համապատասխան փոփոխություններ մտցվելու են ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով»)։ «Նախագծերը շուտով կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներին, և դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ», - գրել է նա: Բացի այդ, իշխանությունն ուզում է արգելել նաև անանուն աղբյուրներին հղվելն, ինչն առաջացրել է լրագրողական համայնքի զգալի մասի կոշտ հակազդեցությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |