Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ Շորժայից 5 կմ հյուսիս-արևելք

Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ Շորժայից 5 կմ հյուսիս-արևելք

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին` ժամը 00:06-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։

Ավելի վաղ` փետրվարի 5-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի Արտանիշ համայնքի ղեկավարի, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։

Փետրվարի 5-ին` տեղական ժամանակով ժամը 19:36-ին, երկրաշարժ էր գրանցվել Շորժայից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---