«Իմ քայլն» ընտրությունների հանրային պահանջ չի տեսնում

«Իմ քայլն» ընտրությունների հանրային պահանջ չի տեսնում

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից,

«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ընտրություններին գնալու պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայրենիքի փրկության շարժումը», որը միավորել է մինչև 17 կուսակցություն, ևս մերժում էր արտահերթ ընտրությունների գաղափարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---