ՀՀ-ում Covid-19-ից ևս 156 մարդ է ապաքինվել. 10 նոր մահ կա

ՀՀ-ում Covid-19-ից ևս 156  մարդ է ապաքինվել. 10 նոր մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168,177-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 89-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ փետրվարի 7-ը, կիրակի էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Փետրվարի 7-ին 1870 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 666,195 թեստավորում։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3123 դեպք կա, այլ պատճառով՝ 783։

Ապաքինվել է ևս 156 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159,876 է։ Փաստացի բուժվողների թիվը 4395 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---