Իրանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Պարսից ծոց անվանումը չկիրառելու համար

Իրանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Պարսից ծոց անվանումը չկիրառելու համար

PanARMENIAN.Net - Թեհրանը բողոքի նոտա է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին Պարսից ծոց անվանումը չկիրառելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն, գրում է «Վեդոմոստին»՝ IRNA-ին հղումով։

Խոսքը ՌԴ ԱԳՆ Twitter-յան գրառման մասին է, որտեղ հիշատակվել է ծոցը։ Մեկնաբանություններում ասվում է, որ գրված է եղել «Արաբական ծոց»։ Այժմ գրառումն արդեն շտկված է՝ Պարսից ծոց է նշված։

Իրանը դեմ է հանդես գալիս «Արաբական ծոց» անվանմանը։ Պարսից ծոցն ավանդական աշխարհագրական անվանումն է, սակայն 1960-ականներին արաբական որոշ երկրներ վիճարկեցին այդ հարցը և սկսեցին օգտագործել «Արաբական ծոց», կամ ուղղակի «Ծոց» անվանումները։

2006թ․ Իրանի իշխանություններն արգելեցին բրիտանական Economist-ի վաճառքը երկրում, որտեղ հրապարակված աշխարհագրական քարտեզում Պարսից ծոցն ուղղակի որպես Ծոց էր նշված։ 2012թ․ Իրանը դատական հայցով է սպառնացել Google-ին, քանի որ Google Maps-ում նշված էր Պարսից ծոց անվանումը։ Այժմ նշված է ծոցի երկու անվանումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---