Գեյթսը պանդեմիայից հետո 2 սպառնալիք է տեսնում մարդկության համար

Գեյթսը պանդեմիայից հետո 2 սպառնալիք է տեսնում մարդկության համար

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր և նախկին ղեկավար Բիլ Գեյթսը կորոնավիրուսի պանդեմիայից հետո 2 սպառնալիք է տեսնում մարդկության համար՝ կլիմայի փոփոխությունը և կենսաբանական ահաբեկչությունը, գրում է Inc-ը։

Սպառնալիքից մեկը, որին աշխարհը պատրաստ չէ, կլիմայի փոփոխությունն է և դրա ազդեցությունը մարդկային կյանքի վրա։ Ըստ Գեյթսի՝ այդ գործոնի պատճառով ամեն տարի մահացության ցուցանիշները կաճեն։

Երկրորդ հիմնական սպառանլիքը Microsoft-ի հիմնադիրը համարում է կենսաբանական ահաբեկչությունը։

«Վնաս հասցնելու նպատակ ունեցող ոմն մեկը կարող է վիրուս ստեղծել, իսկ դա նշանակում է, որ դրա հետ բախվելու հավանականությունն ավելի բարձր է ներկայիս պանդեմիայի պես բնական համաճարակների համեմատությամբ»,- ասել է Գեյթսը։

Ավելի վաղ Գեյթսը, որին շատերը մեղավոր են համարում պանդեմիայի առաջացման համար, ներկայացրել էր հաջորդ պանդեմիային պատրաստվելու իր ծրագիրը։ Ըստ նրա՝ հարկավոր էր ստեղծել գլոբալ իրազեկման համակարգ, զանգվածային թեստավորում ապահովել, 3000 մասնագետից բաղկացած թիմ ունենալ և տասնյակ միլիարդավոր դոլարներ ամենամյա ծախսերի համար։ Ըստ Գեյթսի՝ նոր պանդեմիայի սպառնալիքին պետք է լուրջ վերաբերվել։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---