Մակունց․ Ընդդիմությունը դրական չի արձագանքել արտահերթ ընտրությունների առաջարկին

Մակունց․ Ընդդիմությունը դրական չի արձագանքել արտահերթ ընտրությունների առաջարկին

PanARMENIAN.Net - Արտահերթ ընտրությունների անցկացումը խորհրդարանական ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել, նույնը եղել է նաև արտախորհրդարանական ուժերի գերակշիռ մասի դեպքում, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իրենք արտահերթի պահանջ չեն տեսնում «հասարակության լայն շերտերում»։

«Հանրային պահանջի ձևակերպման առաջնային մեխանիզմներից մեկն ընդդիմության և ընդհանրապես քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է։ Եվ, քանի որ այդ քաղաքական ուժերը, ինչպես մենք նշել ենք, արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ գալով համաձայնության արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն այդպես է»,- հայտարարել է Մակունցը։

Նա նշել է, որ իշխանության կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել, իսկ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջն իրենց համար հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով։

Նա հայտնել է, որ շարունակելու են իրենց ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և այն ամփոփելիս կարող են անդրադառնալ արտահերթ ընտրությունների հարցին։

«Հանրային պահանջ ներկայացնողն ընդդիմությունն է՝ այդ պահանջին առնչվող քաղաքացիների հետ։ Հիմա, եթե ընդդիմությունը չի տեսնում պահանջ՝ գալ և քննարկումներ անցկացնել արտահերթ ընտրությունների շուրջ, դա առնվազն նշանակում է, որ նրանք այդ ազդակը չեն ստացել։ Եթե ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում է մի քանի հազար քաղաքացի և իրենք գտնում են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ապա դա ձևակերպվում է նաև այդպես»,-ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ընդդիմադիրների կողմից իր հրաժարականի մասին պահանջին ու առաջարկել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ընդդիմադիրները փոխարենն առաջարկել էին Փաշինյանին հրաժարական տալ, ցրել խորհրդարանն ու ժամանակավոր կառավարություն ձևավորել։

Ընթերցեք նաև․ Ութոտնուկը ծովափին ու «նրանց քշելու են»․ Ընդդիմության արձագանքն «Իմ քայլի» հայտարարությանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---