ԱՀԿ-ի կոչը` չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից

ԱՀԿ-ի կոչը` չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից՝ տեղեկությունների ֆոնին, որ այն կարող է պակաս արդյունավետ լինել կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ, փոխանցում է The Telegraph-ը:

Ըստ ԱՀԿ-ի՝ պատվաստանյութը նվազեցնում է ծանր դեպքերի մակարդակը և հոսպիտալացումների թիվը, թեև որոշ ուսումնասիրություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել դրա ցածր արդյունավետությունը:

Հարավային Աֆրիկա է հասել AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը, և ըստ տեղի գիտնականների՝ այն ցածր արդյունավետություն է ցույց տվել երկրում արագորեն տարածվող կորոնավիրուսի շտամի դեմ:

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` փետրվարի 7-ից դադարեցվել է AstraZeneca-ի պատվաստանյութով բնակչության զանգվածային պատվաստումների կազմակերպչական գործընթացը:

Հունվարի 21-ին հայտարարվել էր, որ Հայաստանը ևս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---