Արշակյան․ Հրետանու ամբողջ զինամթերքը կարտադրվի ՀՀ-ում![]() 9 փետրվարի 2021 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրետանու ամբողջ զինամթերքը կարտադրվի Հայաստանում: «Դա վերաբերում է թե հրետանային միջոցներին, թե ականանետերի, ձեռքի նռնականետերի և այլ ուղղություններին: Բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք, և ունենք դրա ընդլայնման հնարավորությունը 2021 թվականին»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։ Նախարարը հավելել է, որ դա որպես առաջնահերթություն է որդեգրել և Հայաստանում հնարավորինս տեղայնացնում են ներմուծվող այն զինատեսակները, զինամթերքը, որոնք հնարավոր է այստեղ արտադրել։ «Տարբեր տրամաչափի ականանետեր, ականներ, հրետանային միջոցներ և դրանց զինամթերքներ արդեն իսկ տեղայնացված է արտադրությունում»,-ասել է նա։ Նա նշել է, որ ռադարային տեխնոլոգիաների հայկական մշակումները, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ոլորտում, բավականին մեծ հաջողությամբ կիրառվել են․ «Այս ուղղություններով մենք շարունակելու ենք ֆինանսավորումները. ռադարային համակարգեր, կապի համակարգեր, օպտիկական և տեսադիտարկման, օպտիկալազերային համակարգեր: Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով մենք նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, և ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե մեր զինված ուժերի ձեռքբերումների տեսանկյունից, թե արտահանման տեսանկյունից»։ Նախարարը նաև վստահեցրել է, որ ռազմաարդյունաբերության ոլորտի պետական ֆինանսավորումն ավելացել է՝ 2017-ին արվել է 1.6 միլիարդ դրամի հատկացում՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար, 2018-ին այս հատկացումն ավելացել է, հասնելով մինչև 2.4 միլիարդ դրամի, 2019-ին՝ 3.8 միլիարդ, իսկ 2020-ին՝ 3.3 միլիարդ դրամի։ Սրան գումարվել է լրացուցիչ 3.4 միլիարդ դրամ հատկացում՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: «Այս տարի նախատեսվում է 4.6 միլիարդ դրամ հատկացնել»,-ասել է ԲՏԱ նախարարը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասել է նաև, որ պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, դրանք ուսումնասիրվում են։ Արշակյանի խոսքով՝ Հայաստանն արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի և այդ հարցը պետք է ընդունել՝ ինչպես կա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |