Մհեր Արմենիան չի բացառել, որ կմտնի քաղաքականություն![]() 9 փետրվարի 2021 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ երգիչ Մհեր Արմենիան մտնի քաղաքականություն: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ երգիչը, փոխանցում է Hayeli.am-ը։ Մհերը հայտարարել է, որ երկրում խորը ճգնաժամ է, դժվար իրավիճակ՝ նաև իր ոլորտում՝ երգարվեստում։ Նա ողջունել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն մտնելու որոշումն ու նշել, որ իր կարծիքով՝ պետք է գաղափարի շուրջ համախմբվել։ Ըստ երգչի՝ Հայաստանում քաղաքական հայտարարությունների բովանդակությունն էլ է փոխվել Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո։ «Միանշանակ ողջունելի է, ես նկատում եմ, որ իշխանությունների այդ, սարսափ, կարելի է ասել, թե վախը։ Իմ կարծիքով, նրանք այդ հայտարարությունից հետո ավելի սկսեցին փոխել իրենց հայտարարությունները, թե ընտրությունները որ պետք է լինեին։ Ես զգում եմ, բոլորին հետևում եմ, ինչ խառնվածություն կա իրենց մեջ, երբ նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ պիտի մտնի քաղաքականություն»,-ասել է երգիչը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |