Աբովյանի թիվ 1 դպրոցում 2 շաբաթ է` դասադուլ է․ Տնօրենի հրաժարականն են պահանջում

Աբովյանի թիվ 1 դպրոցում 2 շաբաթ է` դասադուլ է․ Տնօրենի հրաժարականն են պահանջում

PanARMENIAN.Net - Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում երկու շաբաթ է շարունակվում է դասադուլն ու գործադուլը։ Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հաղորդում է, որ աշակերտները դպրոց չեն հաճախել, դասապրոցես չկա։

«Մանկավարժական անձնակազմը տեղում է։ Իհարկե, մեր պահանջն անփոփոխ է»,– հայտարարել է Փայտյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրությունը հրավիրելով խաթարված դասապրոցեսի վրա։

Երկու շաբաթ դասադուլ անող աշակերտներն ու ուսուցիչներն այդկերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Նրանց կարծիքով՝ նոր տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է, Պետրոսյանի նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Ինքը՝ Քարմիլե Առաքելյանը չի պատրաստվում հրաժարական տալ, պնդում է՝ շարունակելու է պաշտոնավարել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---