ԱՀԿ. Covid-19-ը, հնարավոր է, հայտնվել է բռնկման մասին պաշտոնական հայտարարությունից առաջ

ԱՀԿ. Covid-19-ը, հնարավոր է, հայտնվել է բռնկման մասին պաշտոնական հայտարարությունից առաջ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները հնարավոր են համարել, որ կորոնավիրուսը կարող էր սկսել տարածվել Չինաստանում 2019-ի դեկտեմբերից առաջ, երբ այդ մասին պաշտոնապես հայտարարվեց։ Այդ մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը։

Ըստ փորձագետների՝ նոր վիրուսի մասին առաջին պաշտոնական հայտարարությունից 2 ամիս առաջ Չինաստանի կենտրոնական մասում նույնանման ախտանիշներով մոտ 90 մարդ է հոսպիտալացվել։ Չինաստանի իշխանությունները վերջին ամիսներին հակամարմինների թեստավորում են իրականացրել այդ պացիենտների շրջանում, սակայն վիրուսով վարակի նշաններ չեն հայտնաբերել։ Ըստ փորձագետների՝ հակամարմինների քանակն այդ ընթացքում կարող էր նվազել մինչև այն մակարդակը, երբ անհնար է դրանք ի հայտ բերել, գրում է «Վեդոմոստին»։

ԱՀԿ փորձագետները խնդրել էին Չինաստանի իշխանություններին ավելի լայն հետազոտություն իրականացնել 2019թ․ աշնանը հավաքված արյան նմուշների մասով՝ հասկանալու համար, թե երբ է սկսել վիրուսը շրջանառվել մարդկանց շրջանում։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս նման հետազոտման թույլտվություն չեն ստացել, քանի որ նմուշներից շատերը պահվում են արյան բանկերում։

Հունվարի 14-ին ԱՀԿ փորձագիտական խումբը ժամանել է Չինաստան կորոնավիրուսի տարածման հանգամանքն ուսումանսիրելու նպատակով։ Հետաքննությանը մասնակցում են տարբեր երկրներից փորձագետներ՝ չինացի գիտնականների հետ համատեղ։

Փետրվարի տվյալներով, կորոնավիրուսով աշխարհում ավելի քան 100 մլն մարդ է վարակվել։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---