ՀՀ-ում կորոնավիրուսի 154 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 154 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168,830-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 154-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3138 դեպք կա, այլ պատճառով՝ 788։

Ապաքինվել է ևս 168 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,838 է։ Փաստացի բուժվողների թիվը 4066 է։

Փետրվարի 11-ին 2893 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 676,431 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---