Մարության․ Հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի գնումը

Մարության․ Հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի գնումը

PanARMENIAN.Net - Անգլիական WYG ընկերությունը Երևանի համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել, ըստ որի` քաղաքը կունենա 850 ավտոբուս, որից 450-ը պետք է լինեն 7․5-8․5 մետրանոց, մնացածը՝ 12 և 18 մետրանոց, հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշել է, որ այժմ հաստատում են 161 հատ 8․5 մետրանոց չինական ավտոբուսի գնման գործընթացը, ծրագիրը պետք է շարունակական լինի:

Մարությանը հայտնել է, որ Վերակառուցման և զարգացման բանկի և կառավարության հետ համատեղ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսի գնումն առաջին անգամ չի կայացել, ևս մեկ տենդեր է հայտարարվել, որը կբացվի մարտի 31-ին։ Նրա խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա ձերբազատվել միկրոավտոբուսներից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ 2018-ին խոստացել էր մայրաքաղաքի տրանսպորտի հարցը լուծել ամբողջովին։ Այս ընթացքում արդեն ձեռք են բերվել նոր ավտոբուսներ, սակայն դրանք մայրաքաղաքի տրանսպորտի հարցը վերջնականապես չեն լուծել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---