ԱԻՆ․ Պատերազմի ժամանակ մեզ ամրակցված քաղաքացիներին 131․3 մլն դրամ է վճարվել![]() 12 փետրվարի 2021 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2020-ի տարեվերջին պետբյուջե է վերադարձրել մոտ 192 մլն դրամ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ԱԻՆ-ին ամրակցված քաղաքացիներին վճարվել է մոտ 131.3 մլն դրամ, հայտարարել է ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 1․5 մլն-ից ավելի զանգ է ստացել 2020-ի ընթացքում, 15,000-ից ավելի արտակարգ դեպք է գրանցվել։ Բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ տակտիկական նախապատրաստման նպատակով անցկացվել են 45 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 4 հակավթարային և հակահրդեհային վարժանք, գործնական 8 պարապմունք և 9 դասընթաց: ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել 2600-ից ավելի փրկարար, մոտ 3000 քաղաքացիական անձ: Փետրվարի 12-ին կայացել է ԱԻՆ գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստը: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |