Աշխարհի 11 երկրում կորոնավիրուսի նոր շտամ են գտել

Աշխարհի 11 երկրում կորոնավիրուսի նոր շտամ են գտել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում և աշխարհի ևս 10 երկրում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Այդ մասին գրել է The Guardian-ը Էդինբուրգի համալսարանի գիտնականների զեկույցի վրա հղումով։

Ըստ զեկույցի, Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է նոր շտամով վարակման 33 դեպք, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, ԱՄՆ-ում՝ 10։ Մի քանի դեպքեր են հայտնաբերվել նաև Ֆրանսիայում, Գանայում, Կանադայում, Ավստրալիայում, Հորդանանում, Բելգիայում և Իսպանիայում, գրում է «Վեդոմոստին»։

Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի նոր շտամը նման է Քենտում հայտնաբերված B117 վիրուսին և մի շարք մոտացիաներ ունի, որոնք մտահոգում են փորձագետներին։ Նոր շտամը մուտացիա ունի սպիակուցի այն «փշի» մեջ, որն օգնում է վիրուսին ներթափանցել բջիջ։

Նման մուտացիա կա Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում հայտնաբերված տարբերակում։ Համարվում է, որ այդ մուտացիան օգնում է վիրուսին պաշտպանվել օրգանիզմում մշակվող հակամարմիններից։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---