Ճապոնիայում Pfizer-ի պատվաստանյութի մի մասը ստիպված թափելու են՝ հատուկ ներարկիչները քիչ են

Ճապոնիայում Pfizer-ի պատվաստանյութի մի մասը ստիպված թափելու են՝ հատուկ ներարկիչները քիչ են

PanARMENIAN.Net - Ճապոնիայում Pfizer և BioNTech ընկերությունների կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի մասը ստիպված կլինեն թափել՝ հատուկ ներարկիչների պակասի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։

Նա պարզաբանել է, որ Pfizer և BioNTech պատվաստանյութի յուրաքանչյուր սրվակում 6 ներարկման համար նախատեսված պատվաստանյութ կա։ Բոլոր 6 դեղաչափը կարելի է օգատգործել միայն հատուկ ներարկիչների օգնությամբ, իսկ սովորական ներարկիչներով՝ միայն 5 դեղաչափ, գրում է «Վեդոմոստին»։

«Սրվակներում մնացած պատվաստանյութը ստիպված ենք լինելու թափել»,-ասել է Կատոն։

Այդ պատճառով պատվաստանյութի պատվիրված խմբաքանակը կարող է չբավականացնել և կպատվաստվի 60 մլն մարդ, նախատեսված 72 մլն-ի փոխարեն։

«Հատուկ ներարկիչներ գնելն այնքան էլ հեշտ չէ, աշխարհում դրանք այդքան շատ չեն վաճառվում։ Հիմա բանակցում ենք մի քանի արտադրողի հետ»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Pfizer և BioNTech պատվաստանյութը հավանություն է ստացել Ճապոնիայում փետրվարի 14-ին։ Փետրվարի 17-ին մեկնարկում է բնակչության պատվաստումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---