2 բալ ուժգնությամբ երկրաշարժ [հետցնցում]՝ Երևանում

2 բալ ուժգնությամբ երկրաշարժ [հետցնցում]՝ Երևանում

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով։

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 4.7 մագնիտուդ երկրաշարժի դեպքում, որը գրանցվել էր փետրվարի 13-ին, կախված մի քանի գործոնից, հետցնցումները կարող են տևել մինչև 10-20 օր, բայց գնալով մարում են։

ԱԻՆ-ը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում, մի քանի անգամ պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---