Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարալիկի համայնքի (2017թ.-ի նոյեմբերից՝ Անի խոշորացված համայնքի) ղեկավար Ա.Գ.-ն, տեղյակ լինելով համայնքապետրանում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից 2012թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ՀՀ-ից բացակայելու մասին, հաստատել է նշված ամիսների աշխատավարձի վճարման՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը:

Արդյունքում, նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով հափշտակել է այդ օրերի դիմաց տվյալ անձի անվամբ որպես աշխատավարձ հաշվարկված և ելքագրված՝ ընդհանուր զգալի չափերի գումարը:

Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ Ա. Գ.-ն 2011թ. դեկտեմբերի 11-ին, առանց հարցը Մարալիկ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու՝ որոշում է կայացրել Մարալիկ քաղաքի Դերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով իր բարեկամուհուն հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ: Այնուհետև, 2012թ.-ի հուլիսի 4-ին, Մարալիկի ղեկավարը որոշել է բնակարանը երբևէ դրանում չբնակված, վարձակալ իր բարեկամուհուն նվիրաբերության եղանակով հատկացնելու մասին, որից հետո բնակարանը նվիրաբերության եղանակով անհատույց օտարվել է վերջինիս: Այդ կերպ էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար 2021թ.-ի փետրվարի 17-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելը կամ վատնելը) 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ), 308-րդ հոդվածի (пաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով (պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 4 տարի ազատազրկմամբ):

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---