Պաշտոնյաներին հայհոյելն առաջարկվում է քրեականացնել

Պաշտոնյաներին հայհոյելն առաջարկվում է քրեականացնել

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ, ըստ որի` վիրավորանքն ու զրպարտանքն իշխանության ներկայացուցչի հանդեպ կդառնա քրեորեն հետապնդելի արարք։

Համաձայն նախագծի` իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը:

Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի 100-500 հազար դրամ տուգանքով։ ԶԼՄ-ով կամ հրապարակային այլ եղանակով արված նման արարքը կպատժվի 500 հազարից 3 մլն դրամ տուգանքով կամ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկմամբ։

Հայաստանն ապաքրեականացրել է վիրավորանքն ու զրպարտությունն 2010-ին։

Իշխանությունը փորձում է նաև արգելել հղում անել անանուն աղբյուրներին ու մինչև 5-10 մլն դրամ տուգանքներ սահմանել վիրավորանքի ու զրպարտանքի այլ՝ իշխանության ներկայացուցիչներին չվերաբերվող դեպքերի համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---