Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ականների վրա 15-ից ավել ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ականների վրա 15-ից ավել ադրբեջանցի է պայթել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 15-ից ավել ադրբեջանցի զիվոր ու քաղաքացիական անձ է պայթել: Տվյալները վերաբերում են Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև օրս ժամանակահատվածին, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այդ միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի եղել:

Ադրբեջանի հսկողության տակ անցած Թալիշ գյուղում փետրվարի 18-ին ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել,երբ նա դուրս է եկել մեքենայից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել իր երկրի բնակիչներին դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---