Ոստիկանություն․ Զերծ մնալ «Լունա կահույք» և «Ավա մարկետ» էջերի միջոցով գործարքներից![]() 23 փետրվարի 2021 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ սոցցանցերում «Լունա կահույք» և «Ավա մարկետ» էջերի միջոցով գործարքներ կատարելուց։ Կառույցը պարզել է, որ մայրաքաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020 թվականների ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և մինչ օրս շարունակում է խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին։ Մասնավորապես, կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա կահույք» և «Ավա մարկետ» անվանումներով օգտատեր՝ տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ, որոնց արձագանքած անձանց հետ պայմանավորվում է իր նշած հաշվեհամարին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը, սակայն կահույքը չի առաքում, փողն էլ հափշտակում է։ Խարդախությունների համար նրա նկատմամբ առկա են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, սակայն ազատազրկման տեսքով պատժի կատարումը հետաձգվել է մինչև նրա երեխայի 3 տարեկան դառնալը։ Հանցամիտների գործունեությունից չտուժելու համար հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ կասկածելի գործարքներից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |