Չպայթած իսկանդերից մինչև աշխատող Ամուլսար․ Փաշինյանի հարցազրույցից գլխավորը24 փետրվարի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին հարցազրույցում խոսել է հարցերի լայն շրջանակից՝ պատերազմից մինչև դատարաններ ու կորոնավիրուսի համաճարակ։ PanARMENIAN.Net ը ներկայացնում է հարցազրույցի առավել ուշագրավ կետերը։ - Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի (գերիների,- խմբ․) լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում՝ մինչև այս պահին 69 գերի է վերադարձել, մենք պետք է շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադառնան: - Մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի բնականոն իրագործմանը: - Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: (Որակյալ ռազմական,- խմբ․) տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից: - Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով․․․ 80-ականների զե՞նք էր գուցե: - Իսկ ի՞նչ էր խանգարում (ՀՀ երկրորդ նախագահ) Սերժ Սարգսյանին իրականացնել (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ) Լավրովի պլանը 2018-ից առաջ։ - Փողը Հայաստանում միշտ եղել է իշխանության մաս: Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ, չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով: - Կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիրուսի համավարակը: - Այդպիսի հավանականություն (Ամուլսարի հանքի բացման) կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ |