Փաշինյանը Հրապարակում կխոսի 16:00-ին, ընդդիմությունը՝ Օպերայում՝ 15:00-ին

Փաշինյանը Հրապարակում կխոսի 16:00-ին, ընդդիմությունը՝ Օպերայում՝ 15:00-ին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբույան իր էջում տեղեկացրել է, որ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա 16:00-ին։

«Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16:00-ին:

Մինչ այդ հավաքվենք հրապարակում: Ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը»,- ասվում է գրառման մեջ:

Իր հերթին, Հայրենիքի փրկության շարժումըկոչ է անում իր համախոհներին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցությունը հայտնելու Զինված ուժերին, բանակին ու ավարտին հասցնելու «հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»։

«Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված ուժերին։

Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։

Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։

Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ զինված ուժերի և հայոց բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,- ասվում է ընդդիմության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Փաշինյանը հեղափոխության ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ արձագանքելով ԶՈւ ԳՇ-ի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---