ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիային26 փետրվարի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում՝ Իրանի աջակցությունից օգտվող գրոհայինների ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Հարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի հրամանով։ Ըստ նրա՝ ավիահարվածները հասցվել են Իրաքում ԱՄՆ զինվորականների և կոալիցիայի վրա հարձակումների և նրանց հասցեին հնչող սպառնալիքներին ի պատասխան, գրում է «Վեդոմոստին»։ Քիրբին նշել է, որ գրոհի արդյունքում բազմաթիվ օբյեկտներ են ոչնչացվել սահմանապահ հսկիչ կետում, որից օգտվում են Իրանի աջակցությունը վայելող մի քանի խմբավորումների գրոհայիններ՝ խոսքը «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ աշ Շուհադա» խմբավորումների մասին է։ Ըստ Politico-ի՝ ԱՄՆ պատասխան հարվածը հասցվել է Իրբիլ օդանավակայանի մոտ կոալիցիայի ուժերին, ենթադրաբար Իրանի աջակից գրոհայինների խմբավորման կողմից հրթիռակոծությունից 1 շաբաթ անց: Արդյունքում ամերիկացի 1 զինվոր էր զոհվել և վիրավորվել էր 9 մարդ, այդ թվում՝ 5 ամերիկացի։ Այնուհետև գրոհայինները հարված են հասցրել Բալադ ավիաբազային։ Փետրվարի 22-ին 2 հրթիռ է ընկել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ տուժածներ չեն եղել։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |