ԵԿՄ Նոր-Նորքի տարածքայինի ղեկավար․ Լիազորություններս վայր եմ դնում՝ հաջակցություն բանակի

ԵԿՄ Նոր-Նորքի  տարածքայինի ղեկավար․ Լիազորություններս վայր եմ դնում՝ հաջակցություն բանակի

PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորական միության Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահ Արամ Պողոսյանը վայր է դնում լիազորությունները՝ հաջակցություն բանակի և ազգի։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Ավելի վաղ ԵԿՄ Քաջարանի խորհուրդը հայտարարել էր, թե ամբողջ կազմով բանակի կողքին է։

Պողոսյանը երեք պատերազմի մասնակից է, Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում, նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---