Արամ Ա․ ՀՀ-ն անդունդի եզրին է` զգույշ27 փետրվարի 2021 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հաաստանում տիրող իրավիճակին, նշել է, որ Հայաստանը գտնվում է անդունդի եզրին։ «Երկրի ներսում տիրող քաոսային վիճակը հետզհետե խորանում է։ Քաոսն աղբյուր է աննախատեսելի հետևանքների։ Զգույշ․․․ Հայրենիքի փրկությունը զիջում է պահանջում բոլորի կողմից, ինչպես նաև փոխադարձ հասկացողություն և վստահություն։ Այս գիտակցությամբ է հարկավոր գործել, վաղը կարող է ուշ լինել», - ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ արված գրառման մեջ Արամ Առաջինը նշել էր, որ Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն ինչից վեր մնան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Փետրվարի լույս 26-ի գիշերը ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում է անցկացրել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |