Փաշինյան․ Երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր![]() 27 փետրվարի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փետրվարի 25-ի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր։ «Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր»,-գրել է Փաշինյանն ու կիսվել տեսնայութով։ Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |