Այվազյան․ Անկարայի բացասական դերը ԼՂ հակամարտությունում, և հատկապես վերջին ագրեսիայում, ակնհայտ է27 փետրվարի 2021 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայի գործոնին, հայտարարել է, որ Անկարայի բացասական դերը ԼՂ հակամարտությունում, և հատկապես վերջին ագրեսիայում, ակնհայտ է։ «Դա առաջին հերթին վերաբերում է Մերձավոր Արևելքի Թուրքիայի կողմից վերսհսկվող տարածքներից գրոհայինների և ահաբեկիչների ակտիվ տեղափոխմանը և ակտիվ մասնակցությանը Արցախի դեմ պատերազմին։ Դա վերաբերւմ է նաև ակտիվ ռազմատեխնիկական աջակցությանն Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, ինչպես նաև նոյեմբերի 10-ի հայտարարությանը նախորդած հրադադարի մասին 3 պայմանավորվածությունների անթաքույց խափանմանը»,-ասել է նա։ Նախարարը նշել է, որ հայկական կողմն առավել հասցեական ազդեցություն է ակնկալում միջազգային հանրությոնից՝ ՀՀ և հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի բացահայտ ագրեսիվ վերաբերմունքի վերանայմանը հասնելու հարցում։ Անդրադառնալով այն հարցին, թե ընդունելի է արդյոք Երևանի համար Թուրքիայի ակտիվ ներգրավումը ԼՂ շուրջ բանակցային գործընթացին՝ Այվազյանն ասել է, որ Թուրքիան ցուցադրել է, թե որքան հեռու է բանակցային գործընացից։ «Բանակցային գործընթացին կարող են մասնակցել հակամարտության կողմերը և միջազգային միջնորդներ հանդիսացող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Իսկ Թուրքիան, որը բացահայտ հովանավորել է մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունն Արցախում, ինչպես նաև գործի է դրել իր ամբողջ ռազմական ներուժն ու մարտական ԱԹՍ-ները Արցախի խաղաղ բնակչության դեմ, արդեն իսկ ակնհայտ ցույց են տվել ոչ միայն Թուրքիայի ներգրավվածության աստիճանը հակամարտությունում, այլ նաև նրա միանգամայն հեռու լինելը բանակցային գործընթացից։ Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է։ Եթե հուլիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել ընդամենը $278,000-ի պաշտպանական և ավիացիոն միջոց, ապա օգոստոսին դրանց գումարը կազմել է $36 մլն, իսկ սեպտեմբերին՝ $77 մլն 167 հազար։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |