Factor. Ինչ առարկություններ է ներկայացրել նախագահը և ինչպես է Գասպարյանին ազատելը հիմնավորել վարչապետը

Factor. Ինչ առարկություններ է ներկայացրել նախագահը և ինչպես է Գասպարյանին ազատելը հիմնավորել վարչապետը

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը չստորագրելու իր առարկություններում գրել է, որ ԳՇ պետին օրենքով նախատեսված ժամկետից շուտ ազատելու համար հիմքեր ու կարգ նախատեսված չէ։

Factor.am-ի տրամադրության տակ են հայտնվել առարկությունների և այդ առարկությունների վերաբերյալ վարչապետի հիմնավորումը ներկայացնող բացառիկ փաստաթղթեր։

Նախագահը, ըստ այդ փաստաթղթերի՝ իր առարկություններում նշել է, որ չի կարելի անտեսել այն փաստը, որ Գլխավոր շտաբի համապատասխան հայտարարությունը ստորագրել է նաև ԳՇ 40-ից ավելի բարձրաստիճան զինվորական, նման պարագայում Գասպարյանին պաշտոնից ազատելը կարող է կառույցի գործունեությունն էականորեն խաթարել։

Վարչապետը, իր հերթին, գրել է, որ չի ընդունում Սարգսյանի առարկությունները, և «նման մոտեցմամբ, Հանրապետության նախագահը, ըստ էության, հրաժարվում է կիրառել օրենքը՝ խախտելով Սահմանադրության 133-րդ հոդվածը»։

Վարչապետի հիմնավորումները՝

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Փետրվարի 27-ին նախագահն առարկություններով վարչապետին հետ էր ուղակել ԳՇ պետի պաշտոնանկության որոշումը։ Վարչապետն այն կրկին նախագահին էր ուղարկել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---